MathMind

Get the Slution

Օգտագործողի Պայմանագիր

Կատարողության Վայրը՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան

Երրորդ անձը, որն ակցեպտավորել է համացանցում (ինտերնետում)՝ https://mathmind.am/index/userAgreement հասցեում տեղադրված օֆերտան մի կողմից, և «Հայկ Ավետիսյան » անհատ ձեռնարկատեր, ի դեմս սեփականատեր Հայկ Ավետիսյանի, որը գործում է կանոնադրության հիման վրա, մյուս կողմից, հետագա համատեղ և առանձին հիշատակման դեպքում համապատասխանաբար անվանվելով «Կողմեր» և «Կողմ», կնքեցին սույն Օգտագործողի Պայմանագիրը (այսուհետ՝ նաև՝ Պայմանագիր) հետևյալի մասին:

Տերմիններ և Սահմանումներ

1.1 Բաժանորդագրություն՝ Օգտատերի կողմից կայքում արված հարցում, որով նա ցանկանում է ստանալ խնդիրների լուծումներ՝ հաստատելով իր ցանկությունը կատարելու գործարք։

1.2 Ընկերություն՝ «Հայկ Ավետիսյան» ԱՁ, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության օրենքներով, հասցե՝ Երեվան Էրեբունի, Ազատամարտիկների Փ. 162/1

1.3 Սերվիս՝ Կայքում առաջարկվող խնդիրների լուծումները, որոնց հասանելիությունը Օգտատերին տրվում է բաժանորդագրության ֆիքսված վճարի դիմաց։

1.4 Կայք՝ առցանց հարթակ՝ https://mathmind.am, որը տրամադրում է կրթական լուծումներ, տեղեկատվություն և այլ ռեսուրսներ։

1.5 Օգտատեր՝ ցանկացած անհատ, ով ընդունում է կայքում ներկայացված պայմանները։

Բաժանորդագրություն և Չեղարկում

2.1 Բաժանորդագրության Ժամկետ. Օգտատերը կունենա հասանելիություն կայքի սերվիսներին՝ ֆիքսված վճարի դիմաց որոշված բաժանորդագրության տեսակից կախված ժամանակահատվածում։

2.2 Չեղարկման Քաղաքականություն՝

Եթե Օգտատերը չեղարկում է իր բաժանորդագրությունը մինչև ընթացիկ բաժանորդագրության ժամկետի ավարտը, նա կշարունակի օգտվել սերվիսից՝ տրամադրվող լուծումներից, մինչև վճարված ժամկետի ավարտը։ Վճարված բաժանորդագրության չօգտագործված ժամանակի համար գումարների վերադարձ չի կատարվի չեղարկումից հետո։

Պայմանագրի Ծավալը

3.1 Ընկերությունը պարտավորվում է տրամադրել Օգտատերին մաթեմատիկական լուծումներ կայքի միջոցով՝ բաժանորդագրության ֆիքսված վճարի դիմաց, կախված ընտրված բաժանորդագրության տեսակից:

3.2 Օգտատերը կարող է օգտվել կայքից՝ ստանալու խնդիրների լուծումներ: Այն պայմանով, որ համաձայնվում է սույն Պայմանագրի պայմաններին և կատարում է անհրաժեշտ վճարումը։

3.3 Սույն Պայմանագիրը չի ենթադրում:

Կողմերի Իրավունքներն ու Պարտականությունները

4.1 Օգտատերի Պարտականությունները:

4.2 Ընկերության Իրավունքները

Անձնական Տվյալներ

6.1 Կայքում իր տվյալները մուտքագրելով՝ Օգտատերը համաձայնում է, որ կայքը հավաքի, մշակի և օգտագործի դրանք Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան։ Անձնական տվյալները կպահպանվեն գաղտնի և չեն փոխանցվի երրորդ անձանց առանց նրա համաձայնության:

6.2 Ընկերությունը հետևում է Հայաստանի Հանրապետության անձնական տվյալների պաշտպանության օրենքներին:

Վեճերի Լուծում

7.1 Սույն Պայմանագիրը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով, և ցանկացած վեճ կլուծվի այդ օրենքներին համապատասխան։

7.2 Եթե Կողմերը չեն կարողանում վեճերը լուծել բանակցությունների միջոցով, դրանք կարող են ներկայացվել Հայաստանի դատարաններին։

Պայմանագրի Ընդունում

8.1 Սույն Պայմանագիրը հասանելի է համացանցում՝ https://mathmind.am/index/userAgreement, և հանդիսանում է առաջարկ:

8.2 Օֆերտայի ակցեպտը համարվում է ցանկացած երրորդ անձի կողմից «Գրանցում» դաշտում մուտքագրված տեղեկատվությունը և «Ընդունում եմ կայքի պայմանները» կոճակի սեղմումը:

Կապ Մեզ Հետ

Հարցերի կամ առաջարկությունների դեպքում կարող եք կապ հաստատել մեզ հետ հետևյալ էլ-հասցեով՝ support@mathmind.am կամ +37495517569 հեռախոսահամարով։

Ընկերության Տվյալներ

Անուն՝ «Հայկ Ավետիսյան» ԱՁ

Հասցե՝ Երեվան Էրեբունի, Ազատամարտիկների Փ. 162/1

ՀՎՀՀ՝ 23443222

Բանկ՝ «Այ-Դի Բանկ» ՓԲԸ

Հաշվեհամար՝ 11817096090000

Սեփականատեր՝ Ավետիսյան Հայկ